Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵԽ–ն կարեւորում է բժշկական գենետիկայի զարգացումը

ԵԽ–ն կարեւորում է բժշկական գենետիկայի զարգացումը

Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեն վերջերս հաստատեց առողջապահական ծառայությունների կատարելագործման եւ համապատասխան մասնագետների պատրաստման գործում գենետիկայի բացառիկ դերին վերաբերող փաթեթը եւ դրանից բխող երաշխավորությունները։

 

Առողջարապության ոլորտում գենային ինժեներիայի համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ ապահովող այս փաստաթուղթն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի առողջապահության կոմիտեում ստեղծված SP-GEN փորձագետների խմբի երկարամյա՝ 2004-2008 թվականներին Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպումների, գիտաժողովների ընթացքում։ Մշակվել են պրակտիկ բժշկության ոլորտում գենետիկական մեթոդների կիրառման երաշխավորություններ, ծրագրվել կրթական ծրագրեր։


Եվրոպական երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի գենետիկայի կենտրոնների ղեկավարների հետ հեղինակավոր այդ կառույցում աշխատում էր նաեւ Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը։        


Մշակված առաջարկությունների փաթեթը բացառիկ իրավունք ունի։ Դրանով ԵԽ-ի անդամ երկրների կառավարություններին առաջարկվում է օրենսդրական համապատասխան դաշտ ապահովել գենետիկական ծառայությունների մատուցման ազգային քաղաքականության ապահովման նպատակով։ ԵԽ-ի անդամ երկրների կառավարությունները պարտավորվում են զարգացնել գենետիկական ծառայությունների ոլորտը, որոնք ներառում են կլինիկական ախտորոշումը, գենետիկական խորհրդատվությունը եւ թեստավորումը։ Գենետիկական ծառայությունները պետք է համախմբեն բժշկական, կենսաբանական եւ այլ ոլորտի մասնագետներին։


«Այս տեսակետից մենք խիստ կարեւորում ենք մեր հանրապետությունում իրականացվող գենետիկական բոլոր թեստավորումների ճշգրտությունը, անաչառությունը, ծառայությունների կազմակերպումը, որոնք պետք է կանոնակարգվեն համապատասխան օրենքով», - ասում է Թամարա Սարգսյանը։


Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեի կողմից հաստատված փաստաղթում հստակ ներկայացվում է, որ ԵԽ անդամ բոլոր երկրներում բժշկական գենետիկան պետք է ճանաչվի որպես բժշկական մասնագիտություն։


Երաշխավորությունների ծավալուն այս ցանկում նաեւ շեշտադրվում է, թե ինչ նպատակ պետք է հետապնդեն եւ որ պարագաներում է անհրաժեշտ կատարել ժառանգաբանական հետազոտությունները։


Հասկանալի է, որ մեր երկրի ներկայացուցիչը ոլորտի զարգացման համար քաղաքականություն մշակող եվրոպական պատասխանատու այդ կառույցում պատահականորեն չի ընդգրկվել։


Ընտրությունն, անշուշտ, պայմանավորված է մեր կենտրոնի հաջողություններով։ Կենտրոնն ընդգրկվել է ոլորտին առնչվող բազմաթիվ միջազգային ծրագրերում։ Կազմակերպում է առողջապահության ոլորտում ժամանակակից գենետիկայի դերին նվիրված միջազգային համաժողովներ։ Բարձրակարգ լաբորատոր սարքերով հագեցած գենետիկական երեք լաբորատորիաներում աշխատող փորձառու մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում։ Նրանց կողմից կատարվող գենետիկական հետազոտությունների ցանկը մեծ է՝ բնածին արատների, քրոմոսոմային սինդրոմների, մտավոր հետամնացությունների, տարածված եւ հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդությունների, ինչպես նաեւ նախածննդային ճշգրիտ ախտորոշումների կատարում։


Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում առանձնակի կարեւորվում են Հայաստանում բավական տարածված պարբերական հիվանդության մոլեկուլային ախտորոշման եւ բուժման հսկողության ընթացիկ հետազոտությունները։
«Արդեն հետազոտել ենք այդ հիվանդությամբ տառապող 6500 մարդու։ Հայտնաբերված գենային մուտացիաների սպեկտորը շատ տարբեր է։ Հիվանդության ընթացքն ու ծանրությունը կախված է այն բանից, թե ինչպիսի մուտացիաներ գոյություն ունեն տվյալ հիվանդի մոտ։ Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին սկսել եւ ճշտել բուժումը, նաեւ ճշգրիտ կանխատեսումներ անել ընտանիքի մյուս երեխաների եւ ապագա սերնդի առողջության վերաբերյալ։ Նաեւ առաջինն ենք, որ մարդու պապիլոմա վիրուսի քաղցկեղածին տեսակների մոլեկուլային հետազոտություն ենք իրականացնում։ Դրանց ժամանակին հայտնաբերումը եւ բուժումը հնարավորություն է տալիս կանխել քաղցկեղը։


Ընդհանրապես, գենային ախտորոշումը ողջ աշխարհում ծառայում է դժվարագույն խնդրի՝ հիվանդությունների կանխարգելմանը եւ կանխորոշմանը։ Ես կարող եմ նշել, որ մեր կենտրոնը եւս հաջողությամբ ծառայում է այդ նպատակին», - ասում է Թամարա Սարգսյանը։
Գենային ինժեներիան վաղուց արդեն նոր հեռանկարներ ու հնարավորություններ է բացել առողջապահության ոլորտում։ Առողջության պահպանման, բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման, հիվանդությունների զարգացման կանխատեսման, ինչպես նաեւ ընտանիքների ժառանգաբանական խնդիրների հետազոտման գործում այսօր չափազանց մեծ կարեւորություն է տրվում գենետիկական գիտության կիրառմանը։


Ահա թե ինչու է կարեւորվում ԵԽ-ի անդամ երկրների նախարարների կոմիտեի կողմից վերջերս հաստատված փաստաթղթով նախանշվող միջոցառումների իրականացումը ԵԽ-ի անդամ երկրների կառավարությունների կողմից։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ